Ես և աշխատանքը
Հանգստանալու արվեստը. սովորեք ճիշտ հանգստանալ
Անուղղելի «բուին» երբեմն անհրաժեշտ է «արտույտ» ձևանալ: Ծնողները դեռ մանկուց են մեր մեջ դաստիարակում աշխատասիրությունը, անընդհատ կրկնելով, որ ալարկոտությունը վատ է: Բայց կա մարդկանց մի յուրահատուկ խումբ` մոլի աշխատասերներ:
«Հիվանդության» ախտանիշներն են` չափից ավելի կապվածությունն աշխատանքին, և նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ: Ձեր կամ ձեր ծանոթներն այդ մարդկանց թվու՞մ են: Ուրեմն սովորեք ճիշտ հանգստանալ:
Ժամանակն է արձակուրդ գնալու
Մոլի աշխատասիրությունը, ինչպես և յուրաքանչյուր կախվածություն, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Առաջին հերթին հանգստի բացակայությունն օրգանիզմում նպաստում է թունավոր նյութերի կուտակմանը, իսկ դա շատ հիվանդությունների հանգեցնող ուղիղ ճանապարհն է: Դրա համար էլ բժիշկները հաստատում են, որ աշխատանքից հետո հարկ է պարբերաբար հանգստանալ` մի քիչ օրվա ընթացքում, իհարկե նաև գիշերը (օրգանիզմին անհրաժեշտ է լիարժեք քնի 8 ժամ), այնուհետև շաբաթվա մեջ ոչ պակաս, գոնե մեկ հանգստյան օր: Եվ, անշուշտ չմոռանալ արձակուրդ մասին: Առողջության համար կարևոր է, որ դա լինի տարեկան 3-4 շաբաթից ոչ պակաս, և ոչ մի դեպքում չարժե այն հետաձգել: Հիշեք. սեփական առողջության մասին հոգ տանելուց բացի, այլ կարևոր խնդիր չկա:
Չափավոր քնելն օգտակար է
Նապոլեոնն հաստատում էր, որ շատ քնելը վնասակար է, և համարում էր, որ 7 ժամից ավելի քունը մտավոր թուլամտությամբ տառապող մարդկանց վիճակն է: Սակայն, ժամանակակից գիտնականները դրա հետ համամիտ չեն: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական քնում են 7 ժամ և ավելի, ոչ միայն թարմ ու երիտասարդ են երևում, այլև ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր գրավչությունն ու գեղեցիկ կազմվածքը երկար տարիներ պահպանել, խուսափեք գիշերային խրախճանքներից և ժամանակին քնեք:
Ի դեպ, երբևէ մտածել եք այն մասին, թե ինչպես եք քնում: Այուրվեդան (առողջության հին հնդկական ուսմունքը) այս հարցում ճիշտ ցուցումներ է տալիս: Քնելու ամենահարմար դիրքը գլուխը դեպի արևելք դնելն է, այդպես ավելի շատ կկարողանաք հանգստանալ: Անհրաժեշտ է պառկել քնելու կողքի վրա: Ձախ կողմի վրա պառկած, կարելի լավացնել մարսողությունը և ավելի շատ էներգիա ստանալ: Այս դիրքում պառկելն օգտակար է, եթե սենյակը սառն է` մարմինն անմիջապես տաքանում է: Աջ կողքի վրա պառկելիս կարելի է առավելագույնս թուլանալ, այնպես որ եթե ձեզ ինչ-որ խնդիրներ և ծանր մտքեր են տանջում, ապա աջ կողմն իսկապես կօգնի ազատվելու դրանցից:
Ով շուտ է արթնանում
Բժիշկների կարծիքով, քնելու ամենահարմար ժամը 22.00-ից մինչև առավոտյան 5.00-ն ընկած ժամանակահատվածն է: Ընդ որում, հատկապես լավ է մինչև կեսգիշերային քունը, դրա համար, եթե ցանկանում եք հանգիստ և խորը քնել, պարզապես շուտ պառկեք: Ի դեպ, գիտնականները վաղուց են հաստատել, որ «արտույտներն» ավելի առողջ են «բուերից»: Վերջիններիս մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 1,5 անգամ բարձր է, և «բուերն» իրենց հասակակից «արտույտներից» շատ ավելի մեծ են երևում: Կարծիք կա, որ մելատոնինը (լավ տրամադրության հորմոնը, այն ծերացման և ուռուցքաբանական հիվանդությունների դեմ բնական դեղորայք է) արտադրվում է վաղ արևածագի ազդեցության ներքո: Եթե նույնիսկ ի ծնե «բու» եք, փորձեք գոնե շաբաթը մի քանի օր «արտույտ» ձևանալ, պառկեք քնելու սովորականից երկու ժամ շուտ: Օրգանիզմը դրա համար ձեզ շնորհակալություն կհայտնի:
Հանգիստ արևելյան ձևով
Երբևէ մտածել եք, թե որ դիրքում կարող եք լրիվ թուլանալ և հանգստանալ, բայց ոչ միայն բազմոցին պառկած հեռուստացույց դիտել: Ֆիզիոլոգները կարծում են, որ հանգստանալու համար ամենաարդյունավետն արևելյան դիրքով նստելն է: Ճիշտ է, յոգերը նաև նշում են, որ ուժերը վերականգնելու համար ամենահարմարը ջրաշուշանի դիրքն է, բայց մեզնից ամեն մեկը չէ, որ կարող է նման դիրք ընդունել, իսկ նստել գետնին ոտքերը ծալապատիկ, դա արդեն կարող են բոլորը: Պարզվում է, որ այդ դիրքում մարմինը գտնվում է լրիվ ֆիզիկական հավասարակշռության մեջ: Արևելյան դիրքով նստած, մենք նաև հոգեբանորեն ենք հանգստանում, որովհետև այդ դիրքն ազատում է յուրաքանչյուր լարվածությունից (և նյարդային, և մկանային), ինչն էլ այդ ժամանակ գլխուղեղին թույլ է տալիս աշխատել առանց դժվարության: Բացի այդ, այդպիսի դիրքն օգտակար է օրվա երկրորդ կեսին, 5-10 րոպե: Միայն հարկ է հետևել, որ մեջքն այդ դիրքում կատարելապես ուղիղ լինի:
10 րոպե ձեզ համար
Ցավոք, մեր կյանքն այնպիսին է, որ ժամանակ չի մնում հանգստանալու համար: Աշխատանքային լարված, անկանոն օրն այսօրվա իրականությունն է: Եթե զգում եք, որ ձեր ուժերն արդեն սպառվել են, մեծ չափաքանակներով սուրճ մի խմեք, այլ նստեք, թուլացրեք մկանները և հանգիստ շնչեք: Դուք կզարմանաք, թե այդպիսի հանգստից 15-20 րոպե անց ինչպես կվերականգնվեն ձեր ուժերը: Իսկ, ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում քնել, հատկապես վտանգավոր է ճաշից հետո կողքի վրա պառկելը, այլապես օրվա մնացած մասը ձեզ ՙջարդված՚ կզգաք: Բայց ճաշից առաջ, եթե դրա հնարավորությունը կա, կարող եք մի քիչ պառկել: Կարճ ժամանակով, ոչ խորը քունը հատկապես օգտակար է ամռան տապին և մարսողական համակարգի հիվանդություններով տառապող անձանց: Փորձեք գոնե 15 րոպեով «անջատվել» բազկաթոռի կամ գրասենյակի բազմոցի վրա:
Աշխատանքի ընթացքում, յուրաքանչյուր ժամը մեկ վարժություններ կատարեք: Դրանք կօգնեն վերականգնել ուժերը: Կանգնեք ուղիղ, ուղղեք ուսերը, բարձրացրեք գլուխը: Ոտքերը հատակից դանդաղ պոկեք, միաժամանակ բարձրացնելով ու տարածելով ձեռքերը: Խորը շնչեք, ապա դանդաղ արտաշնչեք, ընդունելով ելման դիրք:
Գործերը հերթականությամբ արեք
Իզուր չեն ասում, որ ամենալավ հանգիստը գործունեության տեսակը փոխելն է: Դրա համար փորձեք անընդհատ նույն, թեկուզ հետաքրքիր, գործով չզբաղվել: Ամենալավը մտավոր գործունեությունը ֆիզիկականով հերթագայելն է: Եթե գրասենյակում մի երկու րոպե ազատ ժամանակ եք գտնում, ապա քայլեք սենկայում կամ դուրս եկեք միջանցք, կամ էլ աստիճաններով վերև ու ներքև վազեք: Լավ կլինի, որ այդ գործում ներգրավեք նաև գործընկերներին: Աշխատանքային մտքերից գլուխն ազատելուն կօգնի արևային լոգանքները: Դուրս եկեք փողոց ու կանգնեք արևի տակ 15 րոպե և դուք լրիվ ուրիշ մարդ կդառնաք:
Մեդ-Պրակտիկ
22.07.2014
Հարգելի Վահե, արյան մեջ լեյկոցիտների այս տարատեսակների` լիմֆոցիտների, քանակի փոփոխությունները տարբեր պատճառներից կարող են լինել: Նորմայում մեծահասակների մոտ լեյկոգրամմայում լիմֆոցիտների քանակը 25-40% է: Լիմֆոցիտներն ունեն պաշտպանական նշանակություն, քանակի ավելացումն արյան մեջ տարբեր պատճառներից կրող է լինել` հիմնականում վարակային հիվանդությունների և արյան ուռուցքային հիվանդությունների դեպքում: Լիմֆոցիտների քանակի շեղումները նորմայից` ավելացումը կամ պակասումը կարող են լինել բացարձակ կամ հարաբերական: Հարաբերական լիմֆոցիտոզն անվտանգ է: Բացարձակ լիմֆոցիտոզը կարող է նաև արյան ուռուցքաբանական խնդրից լինել:
վահե
18.07.2014
Mayql
17.07.2012
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն